Skip to content

Echolight տեխնոլոգիա.

Ծառայությունն իրենից ներկայացնում է ոկրերի խտության չափում վերջին սերնդի Echolight տեխնոլոգիայով: Այս սարքը հնարավորություն է տալիս ստուգել ոսկրային համակարգի խտության չափը, գնահատել կոտրվածքների հավանականությունը, գնահատել օստեոպորոզ հիվանդացության հավանականությունը, ախտորոշել արդեն իսկ զարգացած օստեոպորոզը և այլն: Սարքը առաջինն ու միակն է Հայաստանում, որը չի կիրառում ռենտգենյան ճառագայթում: Այն կարելի է կիրառել հաճախակի , ցանկացած ժամանակ և խորհուրդ է տրվում նաև հղի կանանց: Հետազոտվում է ողնաշարը և կոնք-ազդրային հոդը, գնահատվում է ամբողջ օրգանիզմի ոսկրագոյացման և ոսկրաքայքաման գործընթացների բալանսը:

Հետազոտությունն արագ է, բացարձակ անվտանգ և չի պահանջում նախնական պատրաստություն: