Մարմնի ո՞ր հատվածներն են հետազոտվում դենսիտոմետրիայի ժամանակ…
Հետազոտվում է ողնաշարը և կոնք-ազդրային
հոդը: Այս երկու կարևոր հատվածների հետազոտությունը թույլ է տալիս գնահատել ամբողջ
օրգանիզմի ոսկրագոյացման և ոսկրաքայքաման գործընթացների բալանսը/որոշել ոսկրերի խտությունը:
Եթե խոսքը գնում է օստեոպորոզի մասին, ապա, պետք է հիշել, որ այն համակարգային հիվանդություն
է և զարգանում է ամբողջ ոսկրային համակարգում:
Արդյո՞ք ոսկրային ցավերի դեպքում պետք է հետազոտվել…
Ցավը նույնպես օստեոպորոզի ախտանշաններից
մեկն է, ուստի պետք է անցնել հետազոտությունը հերքելու կամ հաստատելու համար օստեոպորոզը:
Ճառագայթային Թերապիա
Ի՞նչ է իրենից ներկայացնում հեռահար ճառագայթային թերապիան
Ճառագայթային թերապիան բարձր էներգիայով
օժտված ճառագայթների կիրառումն է՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նպատակով: Հեռահար
ճառագայթային թերապիան իրականացվում է սարքի միջոցով՝ առանց մարմնական կոնտակտի: Պրակտիկայում
կան դեպքեր, երբ բուժումն իրականացվել է միայն ճառագայթային թերապիայով:
Գծային արագացուցիչը ստեղծում է ռադիացիոն
փնջեր ճառագայթման համար: Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով համապատասխանեցվում
են ճառագայթների ձևը և չափը: Սա օգնում է թիրախավորել ուռուցքը՝ խուսափելով մոտակա
#առողջ հյուսվածքները վնասելուց:
Արդյո՞ք թերապիայից հետո հիվանդը կարող է շարունակել իր առօրյան
Հեռահար ճառագայթային թերապիան հիվանդին չի՛ դարձնում ռադիոակտիվ:Հիվանդը կարող
է անմիջապես բուժումից հետո դուրս գալ հիվանդանոցից, շփվել երեխաների ու մեծահասակների
հետ:
Արդյոք կա՞ն դեպքեր, երբ հիվանդության բուժումը հնարավոր է լինում իրականացնելմիայն ճառագայթային թերապիայի միջոցով
Կախված հիվանդության փուլից, տեղակայումից, հյուսվածաբանական տիպից շատ դեպքերում
ճառագայթային թերապիան հանդիսանում է բուժման միակ ընտրության տարբերակը: Այդպիսի գոյացություններից
են՝ քիթըմպանի, բերանըմպանի, գլխի մի շարք հատվածների (որոնք վիրաբույժների համար անհասանելի
են ) գոյացությունները: Բացի այդ, մի շարք գոյացությունների դեպքում ռադիոթերապիան
կարող է դառնալ լիարժեք այլընտրանք վիրահատական բուժմանը, այսինքն` տվյալ պարագայում
նույն արդյունքին կարելի է հասնել ինչպես վիրաբուժությամբ, այնպես էլ ռադիոթերապիայով: