Մեր Մասին
Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, տառապում է քաղցկեղի աճող քանակից: Համաձայն միջազգային վիճակագրության, երկրում ամեն տարի ավելի քան 6000 նոր քաղցկեղի դեպք է արձանագրվում:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը թույլ է տալիս ուռուցքաբանական հիվանդների 80 տոկոսին առաջարկել ճառագայթային թերապիա: Դա նշանակում է, որ առանց ճառագայթային պատշաճ բուժման, քաղցկեղի բուժումը չի կարող իմաստալից լինել:
Արդյունավետ ճառագայթային թերապիան պահանջում է նորացված արագացուցիչներ, փորձառու ռադիոթերապևտներ, ֆիզիկոսներ և տեխնոլոգներ: Այդ նպատակով ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ ՓԲԸ ՌԱԴԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2018 թվականի հոկտեմբերին Varian ընկերության կողմից արտադրված ամերիկյան արագացուցիչի տեղադրմամբ: Եվ որոշվել է,
որ հայաստանյան հիվանդներին տրամադրեն լավագույն ռադիոթերապևտիկ ծառայություններ` ավելացնելով ռադիոթերապիայի սարքավորումների քանակը և բարելավելով մասնագետների վերապատրաստման մակարդակը կենտրոնում, նվազագույն բուժման ծախսերով, այնպես որ կարիք չլինի հիվանդներին արտերկիր ուղարկել: Այս կենտրոնում մեր հիվանդների նկատմամբ հարգանքը և հոգատարությունը, մեր հաճախորդների բուժումը նվազագույն ծախսերով և առավելագույն հարմարավետությամբ մեր առաջնային նպատակն է:
Իրա Մեդիքլ Կենտրոնի շնորհիվ Հայաստանում նաև ներդրվեց սոնոգրաֆիկ դենսիտոմետրիան աշխարհահռչակ Echolight-ի նորագույն սարքավորման միջոցով:
Նորություններ
Իրա ինվեսթմենթ գրուպի նոր ձեռքբերումը.Արմավիրը արդեն ՀՇ ունի
"«Եղեգնաձոր ԲԿ-ում» կշահագործվի ժամանակակից Philips Brilliance: Ստորագրվել են երկկողմանի փաստաթղթերը:"
Համակարգչայի շերտագրության ևս մի հնարավորություն:Այս անգամ Ալավերդու բժշկական կենտրոնում…
Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում Հունիսի 10֊ից12֊ը կայացավ էքսպո ։
պատվիրել հետադարձ զանգ
կապ մեզ հետ
հեռախոս
+374 - 607 407 43
 
էլ.հասցե
info@iramedical.com
 
հասցե
ՀՀ, Երևան 0052, Ֆանարջյան 29