Ճառագայթային թերապիան քաղցկեղի բուժման ամենաարդիական մեթոդներից մեկն է, որը Համաշխարհային Առողջապահության կազմակերպությունը թույլ է տալիս առաջարկել ուռուցքաբանական հիվանդների մոտ 80 %-ի բուժման դեպքում: Մեր կենտրոնում, այս պահի դրությամբ իրականացնում ենք հեռահար ճառագայթային թերապիա: Բուժումն իրականացնում ենք համաշխարհային Վարիան ընկերության սարքի միջոցով, որը կոչվում է գերժամանակակից գծային արագացուցիչ: Արագացուցիչը հեռահար կերպով, առանց որևէ մարմնական կոնտակտի դեպի ուռուցքը թիրախավորում է ճառագայթային փունջ: Իրա Մեդիքլ Կենտրոնում ճառագայթային բուժումը երկու տեսակի է` 3D կոնֆորմալ և IMRT : Առանձնահատուկ անդրադառնալով Ինտենսիվությունը կարգավորող ճառագայթային թերապիային ( IMRT) պետք է նշենք, որ այն միակն է Հայաստանում և համարվում է նորագույն մեթոդ աշխարհում: Վերջինիս գլխավոր առավելությունն այն է,որ ճառագայթային փունջը ազդում է կոնկրետ ուռուցքի վրա՝ խնայելով վերջինիս շրջապատող հյուսվածքներն ու օրգանները: Բուժումը բաղկացած է անհատական կուրսերից, որը կվորոշի և կղեկավարի ռադիոթերապևտը: Ձեր բուժման գործընթացում աշխատելու են բժշկական ֆիզիկոսներ, տեխնիկներ, բուժքույրեր: ՃԹ-ն իրականացվում է համապատասխան սրահում և Ձեզանից միայն պահանջվելու է տեխնիկների ու բուժքույրերի օգնությամբ ընդունել նախապես պլանավորված դիրքը: Բուժման առաջին օրը կկատարվի սիմուլյացիա, կպլանավորվի բուժման մանրամասները, կվորոշվի թերապիան իրականացնելու Ձեր մարմնի դիրքը և այլն: Եթե գլուխ-պարանոցային հատվածում է ախտորոշումը, ապա Ձեզ նաև կտեղեկացնեն անշարժացման դիմակների մասին, որոնք պատրաստվում են յուրաքանչյուր հիվանդի համար անհատական:
ՃԹ-ն պահանջում է նախնական պատրաստություն, որի մասին կտեղեկացնի Ձեզ Ձեր բուժող բժիշկը: ՃԹ-ն կարող է նշանակվել ինչպես համալիր բուժման մեջ, այնպես էլ՝ առանձին: ՃԹ-ն ընդունելիս հիվանդը չի՛ զգում ցավ, անհարմարություն կամ շոշափելիություն, կողմնակի ազդեցությունները կարող են լինել միայն տեղային : ՃԹ ընդունելուց հետո Դուք չեք դառնում ռադիոակտիվ և կարող եք չսահմանափակել Ձեր շփումն ու գործողությունները ցանկացած վայրում: