Հայաստանում քաղցկեղով հիվանդներին բարձրորակ և առավել ամբոջական ճառագայթային բուժման ծառայություններ մատուցելու նպատակով՝« Իրա Մեդիքլ Գրուպ» ՓԲԸ-ի ճառագայթային բուժման կենտրոնը գերմանական Bebig ընկերությունից ձեռք է բերել և շուտով կհանձնի շահագործման SagiNova մոդելի 25 մուտքով կոբալտ ռադիոակտիվ աղբյուրով բրախիթերպիայի սարք։ Այս սարքով հնարավոր է բուժել շագանակագեղձի, կրծքի, կոկորդի և շնչափողի, գինեկոլոգիական և մաշկի քաղցկեղները։
« Իրա Մեդիքլ Գրուպ» ՓԲԸ-ի ճառագայթային բուժման կենտրոնը որդեգրել է միջազգային արդիական չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ մատուցելու քաղաքականություն։Ներդրումները շարունակվելու է ճառագայթային բուժման ոլորտը զարգացնելու, նորագույն սարքավորումներ ձեռք բերելու և բանիմաց ու հմուտ կադրերով կենտրոնը հագեցնելու շուրջ։