Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում Հունիսի 10֊ից12֊ը կայացավ էքսպո ։
Ցուցադրությանը մասնակցում էին թե՛ Հայաստանում գործող, թե՛ համագործակցություններ փնտրող իրանական,բժշկական ոլորտի ընկերությունները։
Իրա Մեդիքլը նույնպես մասնակիցներից մեկն էր։ Էքսպոն իրականացվեց բազմաթիվ տաղավարներից բաղկացած սրահում, որտեղ ցուցադրված էին ինչպես բժշկական սարքավորումներ, հագուստ, ինովացիոն տեխնոլոգիաներ և արդի ծառայություններ:
Այցելուները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Իրա Մեդիքլի ծառայություններին՝ Ճառագայթային թերապիա, Ուլտրաձայնային դենսիտոմետրիա, համակարգչային տոմոգրաֆիա Հայաստանի տարբեր մարզերում, ուլտաձայնային հետազոտություններ:
Ներկայացվեց Իրա Մեդիքլի գործունեության պատմությունը, զարգացման ընթացքը, պացիենտների փորձառությունը և թիմը: